Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման շուրջ 30 հազար դեպք է գրանցվել
Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 29 787 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է RT-ն:
Համավարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 5 439 641, իսկ մահվան դեպքերի թիվը հասել է 157 946-ի:
Մինչ այժմ կորոնավիրուսից 4 904 046 մարդ ապաքինվել է:
Կարծիքներ