Վերջին օրերը «հրադադարով» չէին պարուրված մեզ համար. Արմեն Մկրտչյան
Կապին վերջ...
Վերջին օրերը «հրադադարով» չէին պարուրված մեզ համար: Մեր ընկերներից 5ը քաջի մահով ընկան հայրենիքի համար: Հարազատ դարձած դեմքեր,ժպիտներ, հայացքներ, որոնք մոխիր դարձան: Գնացին, որ փյունիկի պես վեր հառնեն ու հայոց վերածնունդը բերեն: Երևի մենք դեռ անելիք ունեինք, որ րոպեները շռայլ գտնվեցին:
Եթե ժամանակը հետ տայի, Արեգասարի վրա Արտյուշայից ներողություն կխնդրեի, որ հանդիմանեցի թուրքի ականջ կտրելու համար: Ախր Հադրութցի հաշմանդամ տղայի աղեկտուր ձայնը չլսողներին ականջներն ի՞նչ պետք էին: Կներես եղբայր: Կներեք տղերք, եթե որպես մարտընկեր թերացել եմ:
Ասում են գնանք տղերքի թաղմանը. ախր մենք մի մարդ էինք, ոնց գանք ու մենք մեր թաղմանը մասնակցենք...
Կհանդիպենք, ախպերներս:
Կարծիքներ