3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ինչպես հայտնել ենք, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի վերաբերյալ նոր դեպքեր, որոնք հաստատող ձայնագրություններ են հրապարակվել:
Զրույցներից մեկում «Հայաստան» դաշինքի աջակիցը ուշագրավ մանրամասներ է հայտնում:
«3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, բայց հմի իրանց մեջ էl կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվն ա․․․»,- ասել է քաղաքացին ու հավելել, որ հիմա չեն հայտարարելու դաշինք կազմելու և բոլոր ձայները 1 ուժի փոխանցելու մտադրության մասին, այլ այդ մասին կասեն, երբ ընտրություններն ավարտվեն, ու ժամանակը գա:


Կարծիքներ