Մեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ–ի հարձակվողը տեղափոխվեց սերբական Սուպերլիգա

Մեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ–ի հարձակվողը տեղափոխվեց սերբական Սուպերլիգա

Նարդին Մուլահուսեյնովիչը տրանսֆերային համաձայնագրով տեղափոխվում է Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա»։ Նարդինը «Նոային» էր միացել բոսնիական «Զրինսկիից» 2025/26 մրցաշրջանի սկզբում։ Մեկ մրցաշրջան անց «Նոան» ֆուտբոլիստին վաճառել է նախկին տրանսֆերային արժեքից երեք անգամ ավելի բարձր գումարով։ Հայկական ակումբներն արդեն վաճառում են ֆուտբոլիստներին, և ոչ թե միայն ձեռք բերում։

«Նոայի» մարզաշապիկով 28-ամյա հարձակվողը մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ընթացքում Մուլահուսեյնովիչը դարձել է Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր։ Նարդին Մուլահուսեյնովիչը նաև միակ ֆուտբոլիստն է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի պատմության մեջ, որը գոլի հեղինակ է դարձել 5 անընդմեջ խաղում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում