Մոսկվայում վիճակը հարաբերական հանգիստ է, բայց պետք չէ կորցնել զգոնությունը․ Հարություն Մկրտչյան
Մոսկվայի ամենախոշոր առևտրային կենտրոններից մեկի՝ «Ֆուդ սիթի»-ի տնօրինության կողմից հայկական գյուղմթերքի վաճառքի արգելքը շարունակում է մնալ Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցների ուշադրության կենտրոնում։ ՌԴ մայրաքաղաքում այնուհետ տեղի ունեցան հայ և ադրբեջանցի քաղաքացիների միջև բախումներ։ Իրավիճակի վերաբերյալ Freenews-ը պարբերաբար կապ է հաստատում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, փորձում տեղեկություններ իմանալ իրավիճակի վերաբերյալ։
Freenews-ի լրագրողի հետ այսօր զրուցել է մոսկվաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։
- Հարց․ Պարոն Մկրտչյան ինչ եք կարծում Մոսկվայում կատրվող իրադարձությունները հայերի և ադրբեջանցիների միջև արդյո՞ք Տավուշում տեղի ունեցած իրադարձությունների շարունակությունը չէ։
Իրականում Մոսկվան ցուցիչն է աշխարհի համար, որ ադրբեջանցին և թուրքը, որոնց ես չեմ տարանջատում մնացել են նույնը։ Տարիների ընթացքում կուտակված ատելությունը հայերի նկատմամբ տիպիկ դրսևորումն է, և պետք է ժայթքեր և ժայթքեց Մոսկվայում։ Նրանք չեն կարողնում մարսել այն ինչ ստացան Տավուշում։ Տավուշում մեր բանակը, մեր զինվորները, փառք ու պատիվ նրանց, կարողացան հզոր հակահարված տալ թշնամում։ Այս ամենը հետևանք է պատերազմական գորողությունների, խորհրդային միությունից հետո սկսված մթնոլորտի և ինչու չէ 1915թ-ի, բացարձակ պետք չէ տարբերություն դնել։
- Հարց․ ինչպիսի իրավիճակ է Մոսկվայում այս պահին
Մոսկվայում այս պահին վիճակը հարաբերական հանգիստ է, գիշերն ենք ունեցել դեպքեր շատ քիչ, չեն եղել այն քանակով, որը եղել է նախորդ գիշեր, բայց ամեն դեպքում եղել են դեպքեր, հետագայում դեպքերի կրկնությունը փորձել են կանխել թե ադրբեջանական կողմը թե հայկական։ Մեր խնդիրն է, ես նաև կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որպեսզի մաքսիմալ աչալրջություն դրսևորեն և իրավիճակին ճիշտ արձագանքնեն և այդ դեպքում սադրանքներին չտրվեն։ Տանից դուրս գան մի քանի հոգով, հարձակման դեպքում ինքնապաշտպանությունը լինի արդյունավետ։ Քանի որ ադրբեջանական «հրոսակախմբերը» հարձակվում են միայն միայնակ հայերի վրա, ինչպես փորձն է ցույց տալիս։ Պետք է ամեն մեկը պատասխանատու լինի իր ամեն մի քայլի համար, մենք գործ ունենք շատ թեժ խնդրի հետ, որը կարող է բերել այրունահեղության։ Մոսկվայում երկու միլիոնից ավելի հայ է ապրում և նույնքան էլ ադրբեջանցի։ Սումգայիթը մեր համար կարող է շատ փոքր բան թվալ, ու կարող է նաև դրա կրկնությունը լինել։ Իսկ մենք խոստանում ենք, չի լինի նման բան, իրենց բոլոր նախաձեռնությունները ձախողվելու է, չի ստացվելու։
- Հարց․ Ռուսական մամուլի արձագանքը ինչպիս՞ին է
Լրատվական դաշտին այս պահին շատ քիչ եմ հետևել, որքանով, որ հետևել եմ որևէ լայն արձագանք ես չեմ տեսել։ Չեմ տեսել պետական առաջինի լրատվականով որեւէ մի ռեպորտաժ, կամ պետական այլ լրատվամիջոցի կողմից արձագանք։ Եվ չեմ հասկանում թե ռուսական կողմը ինչու՞ է այսպիսի խորհրդավոր լռություն պահպանում։
- Հարց․ Երեկ դուք, և համայնքի շատ ներկայացուցիչներ եղել եք ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը, հանդիպել դեսպանի Վարդան Տողանյանի հետ։
Երեկ մենք նախ հավաքվել էինք եկեղեցում, այտեղ մենք որոշեցինք գնանք դեսպանատուն տեսնել պարոն Վարդան Տողանյանին հարցեր ուղղենք, իմանանք ին՞չ է անում ՀՀ դեսպանությունը, և անձամբ դեսպանը, այս խնդիրները ՌԴ իշխանությունների մոտ լսելի դարձնելու ուղղությամբ, ին՞չ է անում դեսպանատունը ՀՀ ԱԳՆ-ի հետ հարցերը լուծելու ուղղությամբ և մեր ԱԳՆ ին՞չ քայլեր է անում այս խնդիրը միջազգային հանրությանը ներկայացնելու և քննարկման առարկա դարձնելու համար, նորից եմ կրկնում մենք գործ ունենք աբրբեջանա-թուրքական «տեռորիստների» հետ։ Դեսպանին հարցեր ուղղեցինք, դեսպանը պատասխանեց մեր հարցերին։ Մենք պահանջ ներկայացրեցինք, որ դեսպանը այս հարցերին լուծում տա, սա կոշտ դիրքորոշում էր, որ մեր դեսպանը պետք է ավելի կոշտ լինի, և դիվանագիտական բոլոր խողովակները օգտագործի խնդրին լուծում տալու համար։
- Հարց․ Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ այս պահին հարաբերական հանգիստ է, ինչով է սա պայմանավորված։
Սարիբեկ Գրիգորյանը, ով հանդիսանում է տեղի գործարար, մեր դեսպանի հետ հանդիպման ժամանակ առաջարկեց դեսպանին խնդիրը ինքը լուծի երկու ժամվա ընթացքում, եթե այդ ընթացքում ոչ մի բան չփոխվեց։ Երկու ժամ անց գործարարը համացանցի ուղիղ եթերում ասեց, խնդիրը լուծված է և ինքը երաշխավոր է, որ որևէ մեկին ոչինչ չի պատահի։ Այս ամենից հետո հարաբերական անդոր է։ Պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել շատ փխրուն է, իմ կարծիքով, մեզանից յուրաքանչյուրը պետք է լինի մաքսիմալ ուշադիր, իր քայլերում լինի հաշվարկված։
- Հարց․ Ֆուդ Սիթիի հայտնի իրադարձություններից հետո, հայկական համայնքը իր սեփական շուկան կամ կենտրոնը հնարավոր է ունենա՞ հետագայում
Առևտրային կենտրոն ունենալու որոշում ունենք, բայց այդ որոշումը պետական բարձր մակարդակով չէ, մեր ցանկությունն է։ Այո, պետք է ունենաք մեր շուկան, ունենանք մեր անկյունը, որտեղ որ մեր հայրենակիցները կկարողանան իրացնել իրենց գյուղմքերքը։ Պարզ տեսանք թե ինչ տեղի ունեցավ։ Իսկ Ֆուդ սիթի հետ կապված ՌԴ կողմից ոչ մի արձագանք չեղավ, եթե լիներ պետական բարձր արձագանք համոզված եմ մենք չէինք ունենա այսօրվա իրավիճակը, չեինք ունենա այսօրվա գազազած ամբոխը։
- Հարց․ Մի փոքր խոսենք խնդրի խորքային լինելուց։ «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնից դուրս է հանվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ապրանքները։ Արդյոք՞ սա նորմալ է․
Այս խնդիրը պետք է օրենսդրության, կառավարությունների, ազգային ժողովների մակարդակով լուծում ստանա։ Յուրաքանչյուր գործարար պետք է Եվրասիական տնտեսական շուկայում պաշտպանված լինի օրենքներով։ Օրինակ՝ եթե լիներ օրենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը իրավունք ունի և օրենքով պաշտպանված է յուրաքանչյուր շուկայում կատարել առևտուր, համոզված եմ Ֆուդ Սիթիի խնդիրը շատ արագ կլուծվեր։ Օրենսդրական բաց կա, որի վրա ուշադրություն եմ հրավիրում, կարգավորվի այս հարցը, հատկապես նաև ՌԴ –ի և Ռուս ժողովրդի համար եմ սա ասում, Ադրբեջանցիները փաստորեն մոնոպոլ դիրք են գրավել այստեղ առևտրային, և գյուղմքերքը իրենք են այստեղ իրացնում, գյուղմթերքի հիմնական շուկաները իրենց ձեռքում են գտնվում, փաստորեն նաև որոշումներ են կայացնում և կարող են շատ հանգիստ մյուսներին դուրս հանել մրցակցությունից, սա նաև ՌԴ անվտանգության խնդիր է։
Կարծիքներ