Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին
2022թ. հունվարի 19-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է տանտիրոջ՝ 1946թ. ծնված Լավրենտ Արշակի Մարտիրոսյանի դին:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Կարծիքներ