Օմանում չորս հազար տարվա նարդի են հայտնաբերել
Օմանում պեղումների ժամանակ հնագետները քարե սեղանի խաղ են հայտնաբերել, որը թվագրվում է մոտ չորս հազար տարի առաջվան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ աշխատանքներն իրականացվել են Կումայրայի հովտում գտնվող հնագույն բնակավայրի տեղում՝ Վարշավայի համալսարանի և Օմանի զբոսաշրջության նախարարության մասնագետների ղեկավարությամբ։
Արտեֆակտը հայտնաբերվել է սենյակի փլատակներում։ Խաղադաշտում գիտնականները հայտնաբերել են տասներեք քառակուսիներ, որոնց կենտրոնում մի քիչ ներս ընկած հատված է եղել:
«Նման խաղատախտակի ամենահայտնի օրինակը հայտնաբերվել է Ուրի հնագույն գերեզմանոցում (ժամանակակից Իրաքի տարածքը-խմբ.)»,- ասել է պեղումների ղեկավար, Վարշավայի համալսարանի հնագետ Պյոտր Բելինսկին։
Նա նաև պարզաբանել է, որ նմանատիպ «սեղանի խաղեր» են փորվել Հնդկաստանում, նախկին Միջագետքում և Արևելյան Միջերկրական ծովում։ Չնայած հնագույն խաղի կանոններն անհայտ են, մասնագետները կարծում են, որ այն ամենից շատ նարդի է հիշեցնում։
Կարծիքներ