Անհեթեթ թվացող 14 անսովոր միջոց սնունդը պահելու համար

Անհեթեթ թվացող 14 անսովոր միջոց սնունդը պահելու համար

Խանութների դարակները լի են ամեն ճաշակի համար նախատեսված ապրանքներով, և հաճախ մենք գնում ենք այնպիսի ապրանքներ, որոնք շատ ավելի ուշ մեզ հարկավոր կլինեն։ Ավաղ, նրանցից շատերը մենք չենք հասցնում օգտագործել և դեն ենք նետում աղբարկղ։ Բարեբախտաբար, կան պարզ և ապացուցված եղանակներ՝ ձեր պաշարները ավելի երկար թարմ պահելու համար:

Ստորև ներկայացնում ենք համացանցի օգտատերերի կողմից  հավաքված 14 արտասովոր փաստեր՝ ապրանքները պահելու համար։ 

Սովորական գդալը կօգնի վարունգը երկար պահել սառնարանում։ Դրեք այն վարունգով տոպրակի մեջ, և դրանք թարմ կմնան մինչև 2 շաբաթ։

Շատերը փորձարկել  են այս մեթոդը և հաճելիորեն զարմացել՝ վարունգը իսկապես շատ ավելի երկար է թարմ մնացել։

Կաթնաշոռով և թթվասերով տարաները լավագույնս պահվում են գլխիվայր: Սա ստեղծում է վակուումային էֆեկտ, որը կանխում է բակտերիաների աճը։

Ալյուրի մեջ միջատների հայտնվելը կանխելու համար կարելի է վրան մի կտոր փայլաթիթեղ դնել։

 

Հատապտուղները ավելի երկար թարմ վիճակում պահելու համար դրանք ողողեք այս լուծույթով՝ 2 ճաշի գդալ քացախ 3 բաժակ ջրի մեջ։

 

Սառեցված լոլիկից կարելի է պատրաստել սոուսներ, ապուրներ։ Այսպես լոլիկը կպահվի մինչև վեց ամիս։

Կանաչիները փաթաթեք մի փոքր խոնավեցված թղթե սրբիչով, դրեք տոպրակի մեջ՝ դուրս հանելով ավելորդ օդը ։Կանաչին դնելով սառնարանի մեջ կմնա թարմ և չի դեղնի։

Հացը չբորբոսելու համար կարող եք տոպրակի մեջ դնել նեխուրի ցողուն։

 

Marshmallows-ը կօգնի շագանակագույն շաքարավազը թարմ և փափուկ պահել: Պարզապես մի քանի կտոր դրեք շաքարավազի տոպրակի կամ տարայի մեջ։

Եթե ​​կտրել եք խնձորը, բայց չեք կարողացել ուտել բոլոր կտորները, կարող եք դրանք փաթաթել ռետինով: Սա կպահի խնձորը, և այն գույնը չի փոխի։

Որպեսզի ավոկադոն ավելի արագ հասունանա, այն պետք է դնել բանանի հետ նույն տարայի մեջ։ Բանանն ակտիվորեն արտազատում է էթիլեն, որի օգնությամբ ավոկադոն ավելի արագ է հասունանում։

Չորացրած մրգերը պետք է պահել ապակե տարայի մեջ՝ հերմետիկ փակ կափարիչով, զով տեղում։ Այս կերպ նրանք ավելի երկար են մնում փափուկ։

Հազարի տերեւները փաթաթելով փայլաթիթեղի մեջ, նրանք խրթխրթան կմնան մինչև 4 շաբաթ։

Որպեսզի թարմ հատապտուղները սառչելիս իրար չկպչեն, ավելի լավ է դրանք նախ սառեցնել ափսեի մեջ՝ միմյանցից առանձին, և միայն դրանից հետո դնել տոպրակի մեջ։

Մենք ձեզ ներկայացրինք լավագույն 14 միջոցը ապրանքները պահելու համար. կտրված կիտրոնն ավելի երկար թարմ պահելու համար կարող եք այն թաթախել աղի մեջ և դնել սառնարանը։

Իսկ դուք ունե՞ք սննդի պահպանման ձեր գաղտնիքները: Մեր հոդվածից ո՞ր միջոցը կօգտագործեք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում