Լոռու մարզի բնակիչը Ստեփանակերտի գերեզմանատնից հափշտակել է 151 ծաղկեպսակ Հայաստանում վաճառելու նպատակով

Լոռու մարզի բնակիչը Ստեփանակերտի գերեզմանատնից հափշտակել է 151 ծաղկեպսակ Հայաստանում վաճառելու նպատակով

Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ ՀՀ Լոռու մարզի 33-ամյա բնակիչ Հ. Մ.-ն, ապրիլի 22-ին ժամը 04:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բեգզադյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատնից հափշտակել է ընդհանուր 151 հատ ծաղկեպսակ, քանդել դրանց վրա ամրացված ծաղիկները, որից հետո ծաղկեպսակների կոնստրուկցիաներից 109 հատը թաքցրել գերեզմանատան մոտակա անտառահատվածում, իսկ 42 հատն իր վարած «Օպել Զաֆիրա» ավտոմեքենայով փորձել է տեղափոխել Հայաստանի Հանրապետություն՝ վաճառելու նպատակով: Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում:

 

«Վերջինս բերման է ենթարկվել Արցախի ոստիկանության ՔՀ վարչություն:

 

Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության ՔՀ վարչությունը»,- նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում