Սանկտ Պետերբուրգում ներկայացման ժամանակ ավտոբուսը բախվել է թատրոնի շենքին

Սանկտ Պետերբուրգում ներկայացման ժամանակ ավտոբուսը բախվել է «Կատակերգուների ապաստանը» թատրոնի շենքին:
Հաղորդվում է, որ 19-րդ դարասկզբի պատմական շենքը չի վնասվել։ Վնասվել են թատրոնի շենքի մոտ կայանված մի քանի մեքենաներ, բակի լուսարձակը։
Թատրոնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ տուժածներ չկան, քանի որ հանդիսատեսն այդ պահին դահլիճում է եղել։
Կարծիքներ