Հայաստանում բժշկական տուրիզմը զարգացնելու նոր միտումներ կան

Հայաստանում բժշկական տուրիզմը զարգացնելու նոր միտումներ կան

Քիմիական գիտությունների դոկտոր, AIP Tech-ի համահիմնադիր Մարինա Աղայանը իր թիմով անվճար իմպլանտներ է պատրաստում վիրավոր զինվորների համար և ոչ միայն: 

Նրանց նպատակն է Հայաստանում զարգացնել բժշկական տուրիզմը:

Աղայանը վստահեցնում է, որ արդեն կան մարդիկ, ովքեր բուժվելու նպատակով Հայաստան են գալիս, բայց կարծում է, որ բժշկական տուրիզմը զարգացնելու համար դեռ շատ անելիքներ ունեն։ Աղայանը նաև պետության աջակցությունն է կարևոր համարում։

«Մենք պետք է մասնակցենք միջազգային գիտաժողովների, էքսպոների, որպեսզի ցույց տանք՝ ինչ ունենք Հայաստանում։ 3-4 շաբաթից մասնակցելու ենք Դուբայում կայանալիք էքսպոյին։ Աշխարհից 5000 ընկերություն այնտեղ ունեն իրենց տաղավարները, այնտեղ ներկայացնելու ենք մեր պրոդուկտը, և թե ինչ ենք մենք կարողանում ստեղծել»,- նշում է Աղայանը։ 

Աղայանը վստահեցնում է, որ ներդրումներն օգտագործում են թիմն ընդլայնելու և մարքեթինգային գործիքների վրա։ Պատրաստվում են առաջիկա էքսպոյին ոչ միայն իրենց, այլև մնացած ընկերությունների պրոդուկտները ևս ներկայացնել։ Աղայանը լիահույս է, ներդրված ջանքերը և արդեն իսկ ստացած արդյունքները կարդարացնեն իրենց։  


Հետևեք մեզ նաև Տելեգրամում