ԱՄՆ-ում կրճատել են ինքնամեկուսացման ժամկետը դրական COVID-թեստով անախտանիշ հիվանդների համար
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) դեկտեմբերի 27-ին կրճատել են ինքնամեկուսացման հանձնարարված ժամկետը՝ տասից մինչեւ հինգ օրի հասցնելով այն անձանց համար, որոնք կորոնավիրուսի դրական թեստ ունեն, բայց հիվանդությունն ընթանում Է առանց ախտանշանների: Այդ մասին հաղորդել Է Axios ինտերնետ-պորտալը:
Նաեւ մինչեւ հինգ օր կրճատել են ինքնամեկուսացման հանձնարարված ժամկետն այն անձանց համար, որոնք շփվել են կորոնավիրուսով ախտահարվածների հետ: Ինքնամեկուսացման ժամանակաշրջանն ավարտվելուց հետո ե՛ւ անախտանիշ հիվանդները, ե՛ւ COVID-19-ով հիվանդների հետ շփված մարդիկ պետք Է եւս հինգ օր խստորեն պահպանեն դիմակային ռեժիմը:
Axios-ը պարզաբանել Է, որ ինքնամեկուսացման ժամկետը կրճատելու որոշումը թելադրված Է այն աշխատակիցների աճող պակասով, որոնք հարկադրված են եղել ինքնամեկուսացվել ԱՄՆ-ում օմիկրոն շտամի տարածման ֆոնին:
Ինչպես հայտարարել Է CDC-ի տնօրեն Ռոշել Վալենսկին, դա հաշվեկշիռը գտնելու փորձ Է՝ նկատի առնելով կորոնավիրուսի մասին գիտելիքները եւ խթանիչի պատվաստման արշավը:
Նաեւ ինտերնետ-պորտալը հիշեցրել Է, որ անցած շաբաթ ինքնամեկուսացման ժամկետը տասից մինչեւ յոթ կրճատվել Է այն բուժաշխատողների համար, որոնք կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել, բայց չունեն հիվանդության ախտանշաններ: Միացյալ Նահանգներում անցած շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացել Է օմիկրոնով վարակման դեպքերի թիվը. այդ շտամը գերիշխող Է դարձել երկրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ