Համածառայակցի կրակոցից վիրավորում է ստացել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել 20-ամյա զինծառայող. ՊՆ

Համածառայակցի կրակոցից վիրավորում է ստացել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել 20-ամյա զինծառայող. ՊՆ

Ապրիլի 28-ին, ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է:

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում