Կիևում 25 երկրների դեսպանատներ վերսկսել են լիարժեք գործունեությունը

Կիևում 25 երկրների դեսպանատներ վերսկսել են լիարժեք գործունեությունը

Կիևում 25 երկրների դեսպանատներ վերսկսել են լիարժեք գործունեությունը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան։

«25 դեսպանատներն արդեն վերսկսել են իրենց լիարժեք գործունեությունը Կիևում: Մենք այժմ հանդիպում ենք նրանց բոլորի հետ, քանի որ դա նշանակում է ավելի ուժեղ համակարգում և քննարկումների ավելի արագ տեմպեր»,- ասել է նա «Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում։

Ապրիլի 18-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Կիևում գործում է 16 դեսպանատուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում