Եվրամիությունը կրկին մերժել է ծովային համաձայնագիրը Թուրքիայի եւ Տրիպոլիում Լիբիայի կառավարության միջև
Լիբիայում եվրոպական դեսպանները հերքել են ծովային սահմանների մասին համաձայնագիրը, որը կնքվել է Թուրքիայի եւ Տրիպոլիում Լիբիայի կառավարության միջեւ անցած տարի, հաղորդում է Ahval-ը:
«ԵՄ-ն եւ դրա անդամ պետությունները կրկին հայտարարում են, որ Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ փոխըմբռնման մասին հուշագիրը Միջերկրական ծովում ծովային սահմանները գծելու մասին խախտում է երրորդ պետությունների սուվերեն իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքին եւ չի կարող որեւէ իրավական հետեւանք ունենալ երրորդ երկրների համար»,-նշված է ԵՄ երկրների դեսպանների հայտարարության մեջ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ հանդիպման ընթացքում:
Այդ համաձայնագրով արհամարհվում են Կիպրոսի եւ մի շարք հունական կղզիների, այդ թվում՝ Կրետեի շուրջ տարածքային ջրերը:
Դիվանագետները նաեւ հայտարարել են լիբիական հակամարտության քաղաքական լուծման կարեւորության մասին:
«Տրիպոլիում մեր հանդիպման ժամանակ մենք կրկին հաստատել ենք, որ ԵՄ-ն ներկայանում է որպես միասնական ճակատ Բեռլինյան գործընթացում՝ որպես միակ տարբերակ, որը վերջ կդնի լիբիական ճգնաժամին եւ Լիբիայում քաղաքացիական հասարակության տանջանքներին»,-հավելել են եվրոպական դիվանագետները:
Կարծիքներ