Բիթքոինի փոխարժեքը 10 հազար դոլարից անցել է
Երկուշաբթի այս տարվա հունիսի սկզբից առաջին անգամ Բիթքոինի փոխարժեքը հաղթահարել է 10 հազար դոլար հոգեբանական եզրագիծը: Այս մասին վկայում են Coinmarketcap պորտալի տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պորտալի տեղեկություններով՝ Բիթքոինի շուկայի կապիտալիզացիան կազմել է 185,83 մլրդ դոլար:
Բիթքոինը բլոքչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված նույնանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է, որը կարող է «ձեռք բերել» (թողարկել) ցանկացած օգտատեր՝ համակարգի անդամ: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել համակարգի նոր բլոկներ:
Համակարգի հայեցակարգը 2008 թվականի նոյեմբերին հրապարակել է դրա հեղինակը (հնարավոր է՝ հեղինակների կոլեկտիվը)՝ Սատոսի Նակամոտո կեղծանունով, բայց բիթքոինի հանրահայտության գագաթնակետը տեղի է ունեցել միայն վերջին տարիներին: Բնական եղանակով բիթքոինի թողարկումը սահմանափակված է, եւ ներկա պահին բիթքոինի մեծ մասն արդեն «ձեռք է բերված»:
Կարծիքներ