«Մեր նպատակը Լուկաշենկոյին ամբողջովին «մերկացնելն» է»․ Բելառուսի ընդդիմադիր գործիչ Վալերի Ցեպկալ

«Մեր նպատակը Լուկաշենկոյին ամբողջովին «մերկացնելն» է»․ Բելառուսի ընդդիմադիր գործիչ Վալերի Ցեպկալ

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վալերի Ցեպկալոն երեխաների հետ միասին երկիրը լքելուց հետո հայտարարել է, որ մարդիկ պատրաստ են «գնալ ցանկացած մեկի ետևից, որը ներկայիս իշխանական ռեժիմի հետ չի ասոցացվում», հայտնում է eadaily.com կայքը։

«Նախագահական քարոզարշավը միանգամից մեկնարկեց Սահմանադրության կոպիտ խախտմամբ»,- հանրահայտ Forbes պարբերականին հայտնել է Ցեպկալոն և հավելել, որ ընտրություններին հինգ ամիս ժամանակ է սովորաբար տրվում, իսկ իրենց ընդամենը երեք ամիս է տրվել, այսինքն՝ իշխանությունները փորձել են այնպես անել, որ դրանք անհետաքրքիր և ձանձրալի անցնեն՝ «կանխատեսելի» արդյունքով։

Ցեպկալոն ընդգծել է, որ չի հավատում օգոստոսի 9-ին տեղի ունենալիք ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի արդար հաղթանակին:

«Մեր հիմնական նպատակը նրան, փոխաբերական իմաստով ասած, ամբողջովին մերկացնելը և վտարանդի դարձնելն է»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահական ընտրություններում Ցեպկալոն նախկին բանկիր Վիկտոր Բաբարիկոյի և բլոգեր Սերգեյ Տիխանովսկու հետ միասին համարվում էր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցներից մեկը, սակայն նրանցից որևէ մեկը չի մասնակցելու ընտրություններին․Տիխանովսկին նախագահի թեկնածու գրանցվելու համար չի կարողացել փաստաթղթեր ներկայացնել, քանի որ վարչական կալանքի տակ է գտնվել, իսկ Բաբարիկոն և Ցեպկալոն թույլտվություն չեն ստացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում