ԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկա
Մշտադիտարկում իրականացնելու նպատակով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա են այցելել ԱՀԿ Եվրոպայի բուժական պատրաստականության ծրագրերի պատասխանատու Ջետրի Ռեգմին և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի մասնագետ Նունե Դոլյանը: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
Պոլիկլինիկայի վարիչ Արտակ Ջումայանի ուղեկցությամբ մասնագետները շրջայց իրականացրին պոլիկլինիկայում` տեղում ծանոթանալով նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում պոլիկլինիկայի կահավորմանը և իրականացվող աշխատանքին:
Հանդիպմանը քննարկվել է պացիենտների վարումը բոլոր փուլերում, այդ թվում`առողջացումով պացիենտների դուրսգրման ձևը:
Կարծիքներ