Կոտայքի մարզի Արտավազ գյուղի տներից մեկը ձնհալի հետևանքով ջրալցվել է
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 20-ին, ժամը 10։05-ին ահազանգ է ստացել, որ Արտավազ գյուղի 4-րդ թաղամասի տներից մեկի նկուղը ջրալցվել է (ձնհալի հետևանքով):
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները նկուղից (մոտ 60 քմ) հեռացրել են մոտ 40 տ ջուր:
Կարծիքներ