Պարզ լճի ճանապարհին ծառն ընկել, փակել է երթևեկությունը

Պարզ լճի ճանապարհին ծառն ընկել, փակել է երթևեկությունը

Ապրիլի 20-ին, ժամը 14։45-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լճի ճանապարհին ծառ է ընկել, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը մասնատել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը դարձել է երկկողմանի բաց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում