Զախարովա. Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն

Զախարովա. Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ այսօր ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը Երեւանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

«Տվյալ դեպքում խոսքը ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է, որը հնչեցվել է Հայաստանի դիմումի կապակցությամբ: Այն, ինչ կապված է կոնկրետ ձեւաչափերի հետ, լրացուցիչ կքննարկվի»,-ասել է Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչ գործողություններ կարող են ձեռնարկվել զինված բախումների դեպքում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անվտանգության ապահովման հարցում Հայաստանին օժանդակելու հարցով խորհրդակցություններ սկսելու խնդրանքով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում