Ուկրաինան սկսել է հարթակ փնտրել թուրքական Bayraktar ԱԹՍ-ների արտադրության համար
Ուկրաինան, երկրում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրություն սկսելու մասին թուրքական Bayraktar ընկերության հետ համաձայնագրի շրջանակներում, համապատասխան հարթակ է փնտրում նման ձեռնարկության համար: Այս մասին հայտարարել է Ռազմավարական արդյունաբերության գծով փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Թուրքական կողմը պատրաստ է ներդրումներ կատարել: Նրանց մեզանից համապատասխան պահանջներով հարթակ է հարկավոր, որն արդյունքում կարտադրի այդ սարքերը»,- ասել է նա ուրբաթ Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ուրուսկին պարզաբանել է, որ թուրքական կողմը վերջերս է նման փոփոխված մոտեցում ներկայացրել, իսկ ավելի վաղ պատրաստ էր արտադրություն սկսել «Ուկրոբորոնպրոմ»-ի ձեռնարկություններից մեկում:
Փոխվարչապետը պարզաբանել է, որ Ուկրաինայի Bayraktar ձեռնարկությունում կաշխատեն ուկրաինացի ինժեներներն ու դիզայներները, եւ այն անօդաչու թռչող սարքերի վաճառքի իրավունք կստանա ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ շուկաներում:
Ուրուսկին նաեւ հայտնել է, որ քննարկվում է Թուրքիայի հետ շարժական հակատանկային հրթիռային համակարգերի համատեղ արտադրության եւ ինչպես անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ ուղղաթիռների եւ հնարավոր թուրքական առաջադեմ մարտական ինքնաթիռի համար ավիաշարժիչների համատեղ ձեռնարկության կազմակերպման հնարավորությունը Թուրքիայում:
Կարծիքներ