Հյուսիսային Կորեան հաստատել է, որ հոկտեմբերի 19-ին սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան հաստատել է, որ հոկտեմբերի 19-ին սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան հաստատել է, որ հոկտեմբերի 19-ին հաջողությամբ փորձարկել է նոր սուզանավային բալիստիկ հրթիռ:

Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը:

«Նոր հրթիռը մեծ ներդրում կունենա մեր երկրի պաշտպանական տեխնոլոգիաների, ինչպես նաև նավատորմի սուզանավերի մարտունակության զարգացման գործում»,- ասված է հայտարարություն մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում