Մեքենայի վառելիքի առևտրով զբաղվող 4 տնտեսվարող ենթարկվել են շուրջ 5.5 միլիոն դրամ վարչական տուգանքի

Մեքենայի վառելիքի առևտրով զբաղվող 4 տնտեսվարող ենթարկվել են շուրջ 5.5 միլիոն դրամ վարչական տուգանքի

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում յուրաքանչյոր շաբաթ տեղի ունեցող Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքում Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են տուգանք նշանակելու մասին որոշումներ, որոնց արդյունքում ավտոմոբիլային վառելիքի, սեղմված բնական գազի և հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ առևտուր իրականացնող թվով չորս տնտեսվարողներ ենթարկվել են շուրջ 5 միլոն 500 հազար և ևս երկու տնտեսվարող՝ 200 հազար ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում