Ալիևը նշել է Արցախում մարտերը դադարեցնելու պայմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում զինվորակա հոսպիտալում վիրավոր զինծառայողների հետ հանդիպմանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կդադարեն, եթե «Երևանը դուրս բերի զորքը հակամարտության գոտուց», գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք մեկ պայման ունենք՝ Հայաստանի զինված ուժերի դուրսբերում։ Եթե հայկական կառավարությունը կատարի այս պայմանը, մարտերը կդադարեն, խաղաղություն կլինի»,- հավելել է նա։ Նա պնդել է, թե Ադրբեջանը բազմազգ երկիր է և հայերին այնտեղ «ոչ ոք ոչ մի վատ խոսք չի ասի»։ Ալիևը խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում Բաքուն կորուստներ է կրում, բայց դա, ըստ նրա, ճիշտ գործի համար է, իսկ «միջազգային իրավունքն Ադրբեջանի կողմում է»։
Կարծիքներ