Մանվել Գրիգորյանի կողմից տարիներ առաջ խոշտանգված ազատամարտիկը վիրավորվել է. «Ժամանակ»

Մանվել Գրիգորյանի կողմից տարիներ առաջ խոշտանգված ազատամարտիկը վիրավորվել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տարիներ առաջ գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը օրերս առաջնագծում ծանր վիրավորում է ստացել և ներկայումս ապաքինման փուլում է։

Իսախանյանը, հիշեցնենք, վերջերս էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել և պատերազմի լուրը լսելուն պես կամավորական հիմունքով մեկնել էր առաջնագիծ։ Պատերազմական առաջին օրերից մարտական գործողությունների է մասնակցել Քարվաճառի հատվածում։

Թեժ մարտերից մեկի ժամանակ ոտքից վիրավորվել է, ապա երբ ծառայակից ընկերները նրան դուրս են բերել կրակի տակից, վիրավոր վիճակում իր գնդացրով խոցել է իր ուղղությամբ եկող հարվածային ԱԹՍ-ն, որն ընկել է իրենից մի քանի մետր հեռավորության վրա։ Դրա պայթյունից էլ ստացել է բեկորային վնասվածքներ գլխի հատվածում։ Վիրահատվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում և հիմա ապաքինվում է Զեյթունի Հայորդաց տանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում