ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է ՀՀ կառավարությանը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է ՀՀ կառավարությանը Ջրային պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ։
«Շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանը նոր Ջրային պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ, որը կոչված է Սևանա լճի հարակից տարածքում ամրապնդել հասարակական անվտանգությունն ու պայքարել ապօրինի գործողությունների դեմ:
ԱՄՆ դեսպանությունն աջակցել է այս նախաձեռնությանը՝ մշակելով ուսումնական ծրագրեր և գործնական հմտություններ փոխանցելով բոլոր սպաներին: ԱՄՆ կառավարությունը կշարունակի սատարել հայ գործընկերներին օրենքի գերակայության հաստատման և իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում»,- ասված է ԱՄՆ դեսպանատան գրառման մեջ:
Կարծիքներ