Միլանը արտագնա խաղում հաղթեց Ատալանտային

Իտալական Ա Սերիայի 7-րդ տուրում «Միլանը» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց «Ատալանտային»:
Միլանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Կալաբրիան, Տոնալին ու Լեաուն: Տանտերերի կազմում աչքի ընկան Զապատան ու Պաշալիչը:
Այս խաղից հետո «Միլանը» 19 միավորով 2-րդ տեղում է:
«Ատալանտան» 8-րդն է 11 միավորով:
Կարծիքներ