Հուսամ՝ եկեղեցին իր սեփականությունը հանդիսացող «Իզմիրլյան»-ի կենտրոնի կարողությունները անշահախնդրորեն կհատկացնի Արցախի մեր հայրենակիցների անհետաձգելի բուժման կարիքներին․ Արման Բաբաջանյան
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը 2000թ. սեփականաշնորհվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից և 2001թ.-ին նվիրաբերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Հուսամ այս արհավիրքի պայմաններում եկեղեցին ոչ միայն հանդես կգա մեր ժողովրդի հավաքական ցավը ամոքող հոգևոր խոսքով, այլև իր սեփականությունը հանդիսացող այս բժշկական կենտրոնի ամբողջ կարողությունները անշահախնդրորեն կհատկացնի Արցախի մեր հազարավոր առողջական խնդիրներ ունեցող հայրենակիցների անհետաձգելի բուժման կարիքներին ի սպաս։
Կարծիքներ