Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը կավելանա մեկ քառորդով

Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը կավելանա մեկ քառորդով

Լեհաստանը EDCA ընդլայնված պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում համաձայնել է մեծացնել ամերիկացի զինվորականների ներկայությունն իր տարածքում: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, գրում է korrespondent.net կայքը:

EDCA-ն թույլ կտա մեծացնել ԱՄՆ-ի մշտական ռոտացիոն ներկայությունը Լեհաստանում շուրջ 1000 զինվորականով, որոնք կհամալրեն արդեն այնտեղ ներկա շուրջ 4500 զինվորականների շարքերը:

Էսպերն ընդգծել է, որ Լեհաստանի հետ համաձայնագիրը կուժեղացնի Ռուսաստանին զսպելը, կամրապնդի ՆԱՏՕ-ն և կհուսադրի ԱՄՆ դաշնակիցներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում