Հարկ եղած դեպքում օդային տագնապը կլինի ոչ թե փորձնական, այլ իրական. Ֆելիքս Ցոլակյան

Հարկ եղած դեպքում օդային տագնապը կլինի ոչ թե փորձնական, այլ իրական. Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնում է, որ այս պահին օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն չկա։ Facebook–ի իր էջում նա հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե հնարավոր է` փորձնական օդային տագնապի ազդանշան տրվի։

«Հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական»,– գրել է նախարարն ու հավելել, որ այդ դեպքում ԱԻՆ–ը իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները կկիրառի բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:

Մասնավորապես, օդային տագնապի իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրություններով և ԶԼՄ–ներով:

Նախարարը հորդորել է բոլորին հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:

Չնայած նրան, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, բայց գրառմանը կից նախարարը հրապարակել է այն կանոնները, որոնց պետք է հետևել օդային տագնապի դեպքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում