Պուշկին-Եկմալյան խաչմերուկում ծառահատում է իրականացվել. քաղաքապետարանը դիմել է Ոստիկանություն

Պուշկին-Եկմալյան խաչմերուկում ծառահատում է իրականացվել. քաղաքապետարանը դիմել է Ոստիկանություն

Պուշկին-Եկմալյան խաչմերուկում ծառահատում է իրականացվել՝ առանց Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի կողմից տրված թույլտվության, Երևանի քաղաքապետարանը որոշել է դիմել Ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Արձագանքելով քաղաքացիների և լրատվամիջոցների ահազանգերին, թե Երևանի Պուշկին-Եկմալյան խաչմերուկում իրականացվել է ծառահատում, Երևանի քաղաքապետարանը, համապատասխան ստուգումներ իրականացնելու արդյունքում, տեղեկացնում է, որ տեղի ունեցածի համար Կանաչապատման և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի կողմից չի տրվել թույլտվություն (տոմս) և գործողությունը եղել է ապօրինի:

Եղած ապացույցների հիման Երևանի քաղաքապետարանը որոշել է դիմել Ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով։»,-գրել է նա։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից էլ հայտնում են, որ ուշ երեկոյան կենսունակ, առողջ, հաստաբուն հացենին հայտնվել է վանդալների թիրախում։ Քաղաքացիները ֆիքսել են, որ Պուշկին-Եկմալյան խաչմերուկում հինգ րոպեի ընթացքում հատել են ծառն ու տեղափոխել անհայտ ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում