Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ:
Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։
«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- տեղեկացրել է Սուրեն Սարումյանը։
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը տեղեկացվել է կատարվածի մասին:
Կարծիքներ