Ի՞նչ է Ռոտավիրուսը․ ամեն ինչ՝ վարակի մասին
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնում են․
Ռոտավիրուս․ ամեն ինչ՝ վարակի մասին
Ռոտավիրուսային վարակի վերաբերյալ հանրությանը հուզող բոլոր հարցերին պատասխանել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Մարինե Զազյանը։
Այսպիսով, ռոտավիրուսային վարակը․
հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ, կարող է ծանր ընթանալ հատկապես 3 ամսականից 3 տարեկան երեխաների մոտ,
փոխանցվում է կեղտոտ ձեռքերի, կենցաղային իրերի, խաղալիքների, սննդի, ջրի միջոցով, ինչպես նաև օդակաթիլային ճանապարհով,
սկսվում է սուր՝ փսխումով, ջերմության բարձրացմամբ, որովայնացավով, փորլուծությամբ,
կանխարգելվում է դրա դեմ երկու դեղաչափով պատվաստումով։
Կարծիքներ