Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 5 մարդ

Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 5 մարդ

 Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի բնակելի շենքի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, վիրավորվել է 5 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով NNA պետական ​​լրատվական գործակալությունը: Նշվում է, որ զոհերը բոլորն էլ Սիրիայի քաղաքացիներ են: Կանցկացվեն ԴՆԹ թեստեր՝ պարզելու զոհերի ինքնությունը:

Իսրայելական զինվորականները հայտնել էին, որ ավիահարվածի թիրախ է դարձել «Հեզբոլլահ»-ի զինյալների կողմից օգտագործվող զենքի պահեստը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում