Կայացել է «LEAD4Shirak» ծրագրի տեղեկատվական հանդիպումը
Այսօր տեղի է ունեցել «LEAD4Shirak» ծրագրի տեղեկատվական հանդիպումը՝ պատասխանատու կառույցների, շահագրգիռ կողմերի և տեղական դերակատարների մասնակցությամբ։ Այն ֆինանսավորվում և իրականացվում է Եվրամիության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Քառամյա ծրագիրը նպատակ ունի նպաստել գյուղական համայնքների զարգացմանը։ Այս մասին Freenews-ին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։ Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը նշել է, որ կարևորում է այսպիսի նախաձեռնությունների իրականացումը․
«Այսպիսի ծրագրերի իրականացումը կարևոր է մեզ համար, քանզի դրանք նպաստելու են մեր համայնքների զարգացմանն ու կայացմանը։ Այսօր մեր պետությունն ամեն ինչ անում է համայնքները հզորացնելու համար, այս ճանապարհին նման նախաձեռնությունները միայն կաջակցեն մեզ։ Մենք պատրաստ ենք համագործակցության և ամեն ինչ կանենք դրական արդյունքներ արձանագրելու համար»։
«LEAD4Shirak»-ը նպատակ ունի նպաստել աղքատության, անհավասարության և խոցելիության նվազեցմանը՝ ինտեգրված, կայուն և մասնակցային գյուղական զարգացման միջոցով՝ ներկայացնելով LEADER մոտեցումը՝ բարելավելով զբաղվածությունը, գյուղական համայնքների տնտեսությունը, համայնքների կարողությունների հզորացումը և գյուղական բնակչության կենսապայմանները։
Ծրագիրը խթանելու է Շիրակի մարզի գյուղական բնակչության ներառական և կայուն աճը, կենսապահովման բարելավումը՝ համայնքների կողմից առաջարկվող տեղական զարգացման նախաձեռնություններին և գործընկերությանը աջակցելու միջոցով։
Կարծիքներ