Թուրքիայի խորհրդարանը սոցցանցերի կարգավորման մասին օրենք է ընդունել

Թուրքիայի խորհրդարանը սոցցանցերի կարգավորման մասին օրենք է ընդունել

Թուրքիայի խորհրդարանը երկրում սոցիալական ցանցերի կարգավորման մասին օրինագիծ է ընդունել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինը տեղեկացրել է, որ խմբակցության կողմից խորհրդարանին ներկայացված 9 կետից բաղկացած օրինագծի համաձայն՝ 1 միլիոնից ավելի օգտատեր ունեցող սոցիալական ցանցերը պետք է ներկայացուցչություն ունենան Թուրքիայում, որի ղեկավարը պետք է լինի հենց Թուրքիայի քաղաքացի:

Այն նամակները, որոնք Թուրքիայի իշխանությունները վիրավորական և զրպարտող կհամարեն, պետք է ջնջվեն առանց դատարանի որոշման` 48 ժամվա ընթացքում:

Գրառումների ջնջման և սոցիալական ցանցերի ներկայացուցիչների նշանակման պահանջների չկատարման դեպքում խոշոր տուգանքներ կսահմանվեն: Օրենքը պահանջում է, որ թուրք օգտատերերի բոլոր տվյալները պահպանվեն Թուրքիայի տարածքում:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Լիզ Թրոսելն ավելի վաղ հայտարարել էր, որ ՄԱԿ-ն անհանգստացած է Թուրքիայում սոցիալական ցանցերի կարգավորման մասին նոր օրենք ընդունելու հնարավորությամբ, ինչը կարող է խաթարել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ՝ իրենց կարծիքը հայտնելու գործում:

Թրոսելը նշել է, որ Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ 2020 թվականի մայիսի դրությամբ առնվազն 510 մարդ է ձերբակալվել սոցիալական ցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն» և «սադրիչ» հաղորդագրությունների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում