Ռուսաստանում չի կարող հրատարակվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը հրապարակող ամսագիր. Պեսկով
Կրեմլում վստահ են, որ Ռուսաստանում բացառված է այնպիսի լրատվամիջոցի գոյությունը, ինչպիսին Charlie Hebdo-ն է, որը, գործելով Ֆրանսիայում, վերջերս հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ֆրանսիայում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով տեղի ունեաց բռնության դեպքերին:
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանում են բնակվում ավելի քան 20 միլիոն մուսուլման, չնայած որ գերիշխող կրոնը շարունակում է մնալ քիրստոնեությունը:
«Մեր երկրի յուրահատկությունը հենց բազմազգ և բազմակրոն լինելն է: Տարբեր կրոնների դավանողներ կարողանում են մեր երկրում ապրել հաշտ ու համերաշխ՝ միմյանց նկատմամբ հարգանք ունենալով: Եվ հենց այս պատճառով էլ այդպիսի հրատարակության գոյությունը մեզ մոտ բացառված է՝ հաշվի առնելով նաև մեր գործող օրենսդրությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Պեսկովը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլի կարծիքով թույլատրելի է Աստծո ծաղրանկարների ստեղծումը, Պեսկովը հրաժարվեց պատասխանել:
«Թեման այնքան նուրբ է, որ դրա շուրջ քննարկումներին չես կարող պաշտոնական չեզոք դիրքորոշում պահել»,-պարզաբանեց Պեսկովը:
Նա միաժամանակ նաև ընդգծեց որ հավատացյալների զգացմունքները նվաստացնելն անթույլատրել է այնպես, ինչպես անթույլատրելի է մարդկանց սպանելը:
Ծաղրանկարների թեման Charlie Hebdo ամսագրում կրկին արդիական դարձավ հոկտեմբերի 16-ին ուսուցիչ Սամուել Փատի գլխատումից հետո: Ինչպես հաղորդվում է, սպանությունը կապված էր այն բանի հետ, որ ուսուցիչը դասաժամի ընթացքում աշակերտներին ցուցադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը:
Այս դեպքից հետո, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպանությունը որակեց որպես ահաբեկչություն: Նրա խոսքերով՝ Ֆրանսիան չի հրաժարվի նմանատիպ ծաղրանկարներից և ավելի կուժեղացնի պայքարը կրոնական ծայրահեղականների դեմ: Դրանից բացի, նա կոչ արեց ազատագրել Ֆրանսիայում իսլամը արտաքին ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսական մուտքերը:
Մակրոնի այս հայտարարությունները իսլամական աշխարհում լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել:
Կարծիքներ