Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է որակավորման փուլն ու հանդես կգա ազատ ծրագրում

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է որակավորման փուլն ու հանդես կգա ազատ ծրագրում

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում 34 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ հաղթահարելով որակավորման փուլն ու իրավունք ստանալով մասնակցելու ազատ ծրագրին, որը կկայանա հունվարի 14-ին:

 

Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 67,75 միավոր է վաստակել: Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք են ստանում 1-24-րդ հորիզոնականները զբաղեցրած գեղասահորդները: Առաջատար եռյակում ընդգրկվել են Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Անդրեյ Մոզալյովը (99.76), Մարկ Կոնդրատյուկը (99.06) և Եվգենի Սեմենենկոն (99.04)։

 

Հունվարի 14-ին պայքարի դուրս կգան նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրոուլքս Սենեկալը: Պարային զույգերի մրցումներին մասնակցում է 29 զույգ:

 

Եզրափակիչ մրցաշարը կկայանա հունվարի 15-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում