Ասֆալտապատմամբ պայմանավորված` Մակարավանք տանող ավտոճանապարհը մինչև օգոստոսի 5-ը փակ կլինի
Ասֆալտապատման աշխատանքների կատարման կապակցությամբ մինչև օգոստոսի 5-ը Մակարավանքի հուշարձան տանող ավտոճանապարհը /Հ26-մոտեցում/ փակ է լինելու բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը պատճառվող անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
Կարծիքներ