Ճապոնական ընկերությունն աշխատակիցներին թույլատրել է մինչև 80 տարեկան աշխատել

Ճապոնական ընկերությունն աշխատակիցներին թույլատրել է մինչև 80 տարեկան աշխատել

Ճապոնիայում էլեկտրոնիկայի խանութների ցանցը ղեկավարող Nojima կորպորացիան աշխատակիցներին թույլատրել է մինչև 80 տարեկան աշխատել․ այս կերպ ընկերությունը հույս ունի, որ ապագայում կկարողանա կադրերի պակասը լրացնել, հայտնում է Bloomberg-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ միայն ցանկացողներին մինչև 80 տարեկան աշխատելու հնարավորություն կտրվի․ 65 տարեկանից հետո աշխատանքը շարունակելու ցանկություն հայտնած անձանց աշխատանքային պայմանագրերն ամեն տարի կերկարաձգվեն։ 

«Ընկերության 3000 աշխատակից, այդ թվում և խանութների վաճառողները, աշխատանքային պայմանագրերը երկարաձգելու իրավունք ունեն»,- ասվում է հոդվածում։

Ընկերությունում կարծում են, որ այս քայլը կօգնի ավելի երկար օգտագործել ավագ անձնակազմի գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև խուսափել անձնակազմի պակասի խնդրից։

Հայտնի է, որ Ճապոնիայի բնակչությունն աշխարհում «ամենածերն» է համարվում․ 2006 թվականին Ճապոնիան աշխարհում առաջին երկիրն է եղել, որտեղ 65 տարեկանից բարձր բնակչության թիվը գերազանցել է 20 տոկոսը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում