Մի քանի տասնյակ մարդ է հարձակվել Փարիզի արվաձաններից մեկի ոստիկանական տեղամասի վրա
Մի քանի տասնյակ մարդ, որոնք զինված են եղել երկաթյա ամրաններով եւ վառոդապատիճներով, լույս հոկտեմբերի 11-ի գիշերը հարձակում են գործել Փարիզի արվարձաններից մեկի ոստիկանական տեղամասի վրա: Այդ մասին, Twitter-ում հաղորդել Է տեղի ոստիկանությունը:
«Վառոդապատիճների կիրառմամբ կոշտ հարձակումը կատարվել Է Շամպինյեի ոստիկանական տեղամասի վրա, ոստիկանների շրջանում տուժածներ չկան»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որն ուղեկցվում Է տեսագրությամբ:
Տեղական մամուլը նշում Է, որ ոստիկանական տեղամասում կոտրվել են պատուհանները, վնասվել մերձակայքում կայանված ավտոմեքենաները:
Հարձակվողներից ոչ մեկին դեռ չեն բռնել, հարձակման պատճառները նույնպես առայժմ անհայտ են, թեեւ հայտնի Է, որ այս շրջանում ակտիվորեն գործում են թմրանյութերի առեւտրով զբաղվողները:
Տեղի վարչակազմի ղեկավար Լորան Ժանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարել Է, որ հարձավողները հստակ նպատակ են ունեցել՝ բախումներ կազմակերպել ոստիկանության հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ