«Լոքդաուն» չանելու հետևանքով աշխատատեղեր են վերականգնվել. վարչապետ
Ապրիլ ամսին փակվել է 71471 աշխատատեղ: Ֆեյսբուքյան լայվի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա արձանագրեց, որ սահմանափակումների ժամանակ տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում էր: Այդ փաստը հաշվի առնելով՝ որոշել են որդեգրել կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն: Ըստ վարչապետի՝ հակառակ դեպքում, երբ կենտրոնանք միայն առողջապահական համակարգի վրա, կունենանք ոչ թե տնտեսական անկում, այլ՝ տնտեսական փլուզում:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, երբ որոշել են «լոքդաունի» քաղաքականությունը չշարունակել, 5094 աշխատատեղ է վերականգնվել:
«Ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին, որովհետև մեր վիճակագրության մեջ կան աշխատատեղեր, երբ մարդը դե յուրե աշխատում է, բայց զրոյական հաշվետվություն են ներկայացնում: Աշխատատեղերի վերականգնման պրոցեսը շարունակվում է: Սա դեռ չի նշանակում, որ տնտեսական բարդությունները հաղթահարել ենք, այլ նշանակում է, որ մենք վերականգնման պրոցես ենք սկսել»,- մանրամասնեց վարչապետը:
Կարծիքներ