Իտալիան եւ Ֆրանսիան համաձայնագիր կստորագրեն՝ փորձելով փոխել ուժերի հավասարակշռությունը Եվրոպայում

Իտալիան եւ Ֆրանսիան համաձայնագիր կստորագրեն՝ փորձելով փոխել ուժերի հավասարակշռությունը Եվրոպայում

Իտալիայի եւ Ֆրանսիայի առաջնորդներ Մարիո Դրագին եւ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ համաձայնագիր կստորագրեն, որպեսզի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռանալուց հետո փորձեն վերականգնել ուժերի հավասարակշռությունը Եվրոպայում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

Համաձայնագրի մանրամասները չեն բացահայտվում, սակայն իտալացի պաշտոնյան ասել է, որ այն կնպաստի երկրների համագործակցությանը՝ տնտեսության, առեւտրի, զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում:

Նախագիծն առաջին անգամ քննարկվել է 2018 թվականին՝ Իտալիայի այն ժամանակվա վարչապետ Պաուլո Ջենտիլոնիի օրոք, սակայն Հռոմի եւ Փարիզի միջեւ հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Ջենտիլոնին նույն տարում փոխել է «Լիգա»-ի եւ «5 աստղերի շարժման» պոպուլիստական կառավարությունը:

Դրագիի օրոք երկու երկրների միջեւ կապերը լիովին վերականգնվել են, նա եւ Մակրոնն ավելի ու ավելի են ձգտում գործել միասին՝ երկու երկրների միջեւ տարիներ շարունակ դաժան վեճերից հետո եվրոպական քաղաքականությունը ձեւավորելու համար:

«Մակրոնը ցանկանում է ավելի ամուր կապեր Իտալիայի հետ, իսկ Իտալիան ցանկանում է միանալ Ֆրանսիայի եւ Գերմանիայի ավանդական գործընկերությանը»,- ասել է իտալացի երկրորդ պաշտոնյան՝ խնդրելով չհրապարակել իր անունը:

Առաջին աղբյուրի համաձայն՝ Իտալիան մտադիր է պայմանագիրն անվանակոչել ի պատիվ Իտալիայի նախագահի Կվիրինալյան պալատի, որտեղ այն կստորագրվի։

Համաձայնագրի բովանդակության վերաբերյալ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում։ Դրագիի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից, իսկ Մակրոնի գրասենյակը հայտնել է, որ չի կարող հաստատել այս փուլում երկու առաջնորդների հանդիպումը:

Հռոմի եւ Փարիզի միջեւ լարվածությունը գագաթնակետին է հասել 2019 թվականի սկզբին, երբ Ֆրանսիան կարճ ժամանակով հետ էր կանչել իր դեսպանին ներգաղթի հետ կապված սկանդալի պատճառով:

Դրագիի եւ Մակրոնի միջեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցած շաբաթ՝ Փարիզում, եւ նվիրված է եղել Լիբիայի քաղաքական վերափոխումներին՝ երկու առաջնորդների համար ռազմավարական նշանակություն ունեցող հարց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում