Ռուստամ Մուրադովն Ադրբեջանի պաշտպանության նախարարին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

Ռուստամ Մուրադովն Ադրբեջանի պաշտպանության նախարարին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:

Հանդիպմանը մասնակցել է նաև գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ռ.Մուրադովը Բաքվին ու Երևանին ներկայացրեց Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ Միխայիլ Կոսոբոկովին: Ղարաբաղ հասնելուն պես,  Մ. Կոսոբոկովը անսպասելիորեն նոր նշանակում ստացավ և հեռացավ այնտեղից:

Ավելի վաղ Մուրադովը Անաշկինին ներկայացրել էր նաև ՀՀ ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում