ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

Սեպտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին:

Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսիկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը: 

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին: 

Կողմերը անդրադարձել են նաև հայ-ամերիկյան համագործակցության մի շարք ոլորտների՝ վերահաստատելով երկկողմ ռազմավարական երկխոսության վերսկսման մտադրությունը:

Այս համատեքստում դեսպան Թրեյսին ողջունել է Հայաստանի կառավարության ջանքերը դատաիրավական համակարգում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ մատնանշելով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում երկու երկրների շարունակական համագործակցության արդյունավետությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում