Կորոնավիրուսը քիչ վտանգավոր է դարձել մուտացիայի արդյունքում. գիտնականներ

Կորոնավիրուսը քիչ վտանգավոր է դարձել մուտացիայի արդյունքում. գիտնականներ

SARS-CoV-2 կորոնավիրուսը մուտացիայի արդյունքում սկսել է ավելի արագ տարածվել ամբողջ աշխարհում, սակայն այդ նույն մուտացիան այն ավելի խոցելի է դարձնում պատվաստանյութի նկատմամբ: Այս մասին հայտնում են Հյուսիսային Կառոլինայի համալսարանից գիտնականները:

Ինչպես հայտնում է Science ամսագիրը, մասնագետներն ուսումնասիրել են D614G շտամը, որը հայտնվել է Եվրոպայում եւ այժմ համարվում է գերակշռող ամբողջ աշխարհում: Չնայած նրան, որ D614G-ն ավելի արագ է բազմանում եւ հեշտ է փոխանցվում, այն առաջացնում է ավելի քիչ վտանգավոր կորոնավիրուս, քան սկզբնական չինական շտամը: Բացի այդ, մասնագետները պարզել են, որ նոր շտամն ավելի զգայուն է հակամարմիններ պարունակող դեղամիջոցների չեզոքացման նկատմամբ, եւ ավելի լավ է բուժվում:

Գիտնականները պատմում են, որ D614G շտամն ավելի արդյունավետ ներթափանցում է բջիջներ՝ իր S-սպիտակուցը կապելով ACE2 բջջային ռեցեպտորի հետ: Մուտացիան անդրադառնում է S-սպիտակուցի կառուցվածքի վրա, որը հեշտացնում է ռեցեպտորի հետ շփումը, սակայն այն նաեւ հետշացնում է սպիտակուցի կապը հակամարմինների հետ:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում