Ռեալը 6-րդն է աշխարհի ամենաթանկարժեք ակումբների ցանկում, Բարսելոնան՝ 8-րդը

Ռեալը 6-րդն է աշխարհի ամենաթանկարժեք ակումբների ցանկում, Բարսելոնան՝ 8-րդը

Forbes ամսագիրը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք ակումբների ցանկը: Թոփ-50-ում 7 ֆուտբոլային ակումբ է ընդգրկվել:

6-րդ տեղում հայտնվել է «Ռեալը», որի արժեքը 4,24 մլրդ դոլար է գնահատվում, «Բարսելոնան» վարկանիշի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում (4,02 մլրդ դոլար):

Ամենաթանկարժեք ակումբների թոփ-10-ն այս տեսքն ունի՝

1. «Դալլաս Կովբոյզ» (ամերիկյան ֆուտբոլ)՝ 5,5 մլրդ դոլար

2. «Նյու-Յորք Յանկիս» (բեյսբոլ)՝ 5

3. «Նյու-Յորք Նիքս» (բասկետբոլ)՝ 4,6

4. «Լոս-Անջելես Լեյքերս» (բասկետբոլ)՝ 4,4

5. «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» (բասկետբոլ)՝ 4,3

6. «Ռեալ» (ֆուտբոլ)՝ 4,24

7. «Նյու-Ինգլանդ Պետրիոտս» (ամերիկյան ֆուտբոլ)՝ 4,1

8. «Բարսելոնա» (ֆուտբոլ)՝ 4,02

9. «Նյու-Յորք Ջայենթս» (ամերիկյան ֆուտբոլ)՝ 3,9

10. «Մանչեսթեր Յունայթեդ» (ֆուտբոլ)՝ 3,81

…24. «Բավարիա» (ֆուտբոլ)՝ 3,02

…34. «Մանչեսթեր Սիթի» (ֆուտբոլ)՝ 2,69

…37. «Չելսի» (ֆուտբոլ)՝ 2,58

…47. «Արսենալ» (ֆուտբոլ)՝ 2,27