Թրամփը հայտնել է, որ ուրախ կլինի Ռուսաստանի հետ միջուկային նոր պայմանագրի կնքման համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ կլինի Ռուսաստանի հետ միջուկային զենքի վերաբերյալ պայմանագրի կնքման համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք այժմ Ռուսաստանի հետ միջուկային զենքի չտարածման վերբերյալ պայմանագրի վրա ենք աշխատում։ Եթե նմանատիպ ինչ-որ բան ունենանք, հրաշալի կլինի»,- Ֆլորիդայում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Նշվում է, որ Վիեննայում հուլիսի 27-30-ը երկկողմ ռազմավարական երկխոսության շրջանակում միջգերատեսչական հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև։
Հիշեցնենք նաև, որ դրանից մեկ ամիս առաջ՝ հունիսի 22-23-ը Վիեննայում ռազմավարական կայունության վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի երկարաձգման, Միջին և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիր կասեցման պարագայում կայունության և կանխատեսելի գործողությունների պահպանման վերաբերյալ հարցեր։
Կարծիքներ