«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը 3 միլիոն դոլար է նվիրաբերել Արցախի համար դրամահավաքին
«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը Հայաստան համահայկական հիմնադրամին 3 միլիոն դոլար է փոխանցել; Այդ մասին նշվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
«Կան անուններ, որոնք ոչ միայն այսօր, այլ միշտ ենք տեսել Հայաստանի և Արցախի կողքին։
«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը $3,000,000 նվիրատվությամբ միացավ համահայկական շարժմանը։
Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։
Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա՝ www.himnadram.org»,-նշում է հիմնադրամը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հիմնադրամն այս պահին հավաքել է 90 միլիոն դոլար։
Կարծիքներ